Մարտին Շուլցը հեռանում է իր պաշտոնից
INTERNATIONAL NEWSԵվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը, որովհետև պատրաստվում է 2017–ի ընտրություններում գլխավորել Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը: Եվրոպական մամուլը գրում է, թե Շուլցն առաջադրվելու է Հյուսիսային Հռենոս–Վեստֆալիայի տարածաշրջանում:
Թուրքիայի առջև փակվում են Եվրամիության դռները
Եվրախորհրդարանը հաստատել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցային գործընթացը սառեցնելու մասին առաջարկը: Այն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայների համամասնությամբ և թեպետ օրենսդրական ուժ չունի, այսպես կոչված, աշխատանքային պահանջ է հանդիսանում ԵՄ անդամ պետությունների ղեկավարության համար, սակայն, սպասվում է, որ Թուրքիայի անդամակցության հարցը Բրյուսելում կքննարկվի դեկտեմբեր ամսվա ընթացքում, ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



