Այս նոր՝ պրոֆեսիոնալների կառավարության կազմում էլ կան բանակում չծառայածներ. «Ժողովուրդ»
POLITICSՆորություն չէ, որ հայրենի պաշտոնյաներից շատերը չեն ծառայել Հայոց բանակում: Դեռեւս Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ կառավարության կազմը համալրվեց բանակում չծառայած նախարարներով, որոնց համար հայրենիքը սկսվում եւ ավարտվում էր Տիգրան Սարգսյանի որոշումներով: Պարզվում է՝ այս նոր՝ պրոֆեսիոնալների կառավարության կազմում էլ կան այդպիսիք:
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի ծառայել Հայոց բանակում: Ու ամենեւին կարեւոր չէ, թե պաշտոնական ինչ պատճառաբանությամբ: Հավելենք, որ Հայոց բանակում ծառայությունից խուսափել է նաեւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Նա այն պաշտոնյան էր, որ նշանակման առաջին օրերից բացառեց, որ Հայաստանը կունենա ազգային ավիափոխադրող ընկերություն: Դե, իհարկե:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



