Yerevan, 21.May.2026,
00
:
00
BREAKING


«Բախատաբեր» հեռուստասերիալի ռեժիսորը՝ կիքսերի, առաջիկա անակնկալների և համանուն գեղարվեստական ֆիլմի մասին

LIFE

Լife.panorama.am- ը գրում է.

«Բախատաբեր» հեռուստասերիալը արդեն երկար ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին է, այն իր շուրջն է հավաքել հազարավոր հեռուստադիտողների, որոնցից շատերը շունչները պահած հետևում են հեռուստասերիալի զարգացումներին, որոնք հատկապես վերջին շրջանում բավականին կտրուկ են և անսպասելի: Միաժամանակ լարված հեռուստադիտողի աչքից չի վրիպում նաև հեռուստասերիալում առկա կիքսերը, որոնք կրկին վերջին շրջանում բավականին աչքի են զարնում: Այս թեմայով բացատրություններ ստանալու նպատակով Life.panorama.am-ը զրուցեց «Բախտաբեր» հեռուստասերիալի ռեժիսոր Վահե Սայանի հետ, ով ոչ միայն մեկնաբանեց հեռուստասերիալում առկա կիքսերը, այլ նաև առաջինը մեզ վստահեց հեռուստասերիալի առաջիկա գործունեության և պլանների մասին նորությունները:

«Այո, ես ինքս էլ որպես ռեժիսոր նկատել եմ այդ կիքսերը, բայց դրա համար կան պատճառներ. նախ բոլորի մոտ կա գերհոգնածություն, հետո բոլորս էլ մարդիկ ենք և գուցե բացթողումներ լինեն, ու նաև սա գեղարվեստական ֆիլմ չէ, սա հեռուստասերիալ է, առօրյա աշխատանք, որտեղ աշխատանքի ծավալը բավականին  մեծ է և դրանով զբաղվում են մարդիկ, ովքեր աշխատաում են ծանր գրաֆիկով, հետևաբար ուշադրության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Կիքսերի քանակի հետ կապված իր ներգործությունը ունեցավ նաև ստեղծագործական խմբի փոփոխությունը, այսինքն նոր խումբը դեռևս պետք է աշխատանքային պրոցեսին հարմարվեր և այդ ընթացքում թույլ տրվեցին նման «կիքս» ասվածները, թեպետ նկատեմ նաև, որ թվարկածս պատճառներով ես ոչ մի կերպ արդարացումներ չեմ ուզում գտնել, ես ընդունում և մեր թիմն էլ ամեն բան անում է և անելու է, որպեսզի այդ խնդիրները հնարավորինս պակասեն: Միաժամանակ, կարելի է դրանց մեղմ մոտենալ, քանի որ «կիքսեր» ասվածը սերիալում կապված են եղել արտաքին տեսքի, օրինակ զգեստների, դերասանուհիների մազերի գույնի և նման այլ խնդիրների հետ, այսինքն, եթե մենք նկարահանեինք «Ռոբին Հուդ» և մեր ստեղծած կերպարը չհամապատասխաներ իր իսկական կերպարին, ապա այդ պարագայում այդ երևույթը կկոչվեր իսկական կիքս: Ամեն դեպքում, ես շատ ուրախ եմ և շնորհակալ, որ այդ խնդիրներն անգամ նկատելի են եղել, քանի որ դա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք ունենք հավատարիմ հեռուստադիտող»,- նշեց ռեժիսոր Վահե Սայանը:

Ռեժիսորը շեշտեց, որ կիքսերը անտարբերության և գործին լրջորեն չվերաբերվելու արդյունք չեն. «Մեր ողջ թիմն այս պահին զբաղված է մի շատ կարևոր գործով, մենք մեծ անակնկալ ենք պատրաստում մեր հանդիսատեսի համար, ինչը ևս իր դերն ունենում է, որ նման խնդիրներ առաջանան մեր զբաղվածության ընթացքում: Միաժամանակ նշեմ, որ հեռուստասերիալները նկարհանվում են 15-20 սերիայի կտրվածքով, իսկ սա նշանակում է, որ ուղղակիրոն հնարավոր չէ լարված աշխատանքի ընթացքում հիշել, թե տվյալ դերասանը, օրինակ, ի՞նչ վերնաշապիկով էր երկու օր առաջ նկարվում, և այսօր ինչ է հագել: Բացի այդ հնարավոր է, որ մեր դերասաններից ոմանք այդ նույն ընթացում նկարահանվեն այլ ֆիլմերում, և այդ ժամանակ նրանցից պահանջվի կերպարային փոփոխություն, ինչը եղավ Էթերի Ոսկանյանի՝ հեռուստասերիալում Մարիամի հերոսուհու հետ, երբ նրանից պահանջվեց փոխել մազերի գույնը, ինչին մենք մարդկայնորեն չէինք կարող դեմ գնալ: Միաժամանակ՝ ամեն բան լինում է փոխզիջման արդյունքում, հեռուստադիտողին էլ պետք է խնդրեմ ըմբռնումով մոտնեալ»,- նկատեց նա:

Այն հարցին, թե արդյոք «Բախատբեր»-ում ևս գործում է այն չգրված օրենքը, որ սցենարական լուծումները զարգանում են այն դերասանների շուրջ, ում հեռուստադիտողը սկսում է սիրել. «Այո, մեզ մոտ էլ հիմնականում գործում է այդ միտումը: Երբեք չես կարող ունենալ ամբողջական սցենար, երբ 130 մասանոց հեռուստասերիալ ես նկարում: Կոնկրետ մեր սերիալը հորինված պատմություն է, գուցե իրական պատմության վրա այն հիմնված լիներ և այդ միտումը չգործեր: Սերիալում հարկավոր է անընդհատ իրավիճակներ սրել, որպեսզի պահպանվի հետաքրքրությունը, նման իրավիճակները կարող է լինել անգամ սերիալում սիրելի հերոսի մահը, ինչպես եղավ օրինակ Արշավիր Փանոսյանի հերոս՝ Արտակի հետ»,- վստահեցնելով, որ ոչ մի կոնֆլիկտային հարաբերություն չկա Արշավիր Փանոսյանի հետ՝ նշեց Վահե Սայանը:

Շարունակությունը` այստեղ

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"