ՀՀ-ն ՌԴ պանրի արտահանումն ավելացրել է 2 անգամ
ECONOMICSՀայաստանը Ռուսաստան պանրի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է երկու անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով r52.ru-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ վիճակագրական ծառայության (Ռոսստատ) ղեկավար Կոնստանտին Լայկամը:
Նա ներկայացրել է այն վիճակագրությունը, թե Եվրոպական երկրներին որ պետություններն են փոխարինել դեպի ՌԴ տարբեր մթերքների արտահանման ուղղությամբ: Օրինակ, Լայկամի տեղեկացմամբ, ՌԴ կաթնամթերքի արտահանման ուղղությամբ ԵՄ երկրներին փոխարինել են ԱՊՀ, լատինաամերիկյան պետություններն ու Չինաստանը:
«Պանրի և կաթնաշոռի մատակարումը ԵՄ-ից կրճատվել է 14 անգամ, միաժամանակ, Բելառուսը պանրի արտահանումը ՌԴ ավելացրել է ավելի քան 3 անգամ, Ուրուգվայը՝ 10, Հայաստանն ու Շվեյցարիան՝ երկու անգամ»,- ասել է Լայկամը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



