Ստոկհոլմում անհայտ անձինք կեռախաչ եւ մուսուլմաններին սպանելու կոչեր են թողել մզկիթի վրա
INTERNATIONAL NEWSԱնհայտ անձինք նյութական վնաս են հասցրել Ստոկհոլմի մզկիթներից մեկին: Այս մասին ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Aftonbladet-ը:
«Ոստիկանությունն ահազանգ էր ստացել եւ ժամանել դեպքի վայր: Շենքի վրա ճայթուկներ էին նետել, իսկ ճակատամասին կեռախաչ եւ ռասիստական գրություններ էին հայտնվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ճայթուկը նետել էին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Մզկիթում միայն մեկ այցելու էր եղել:
«Ճակատամասին կեռախաչ էին նկարել, իսկ պատերին մուսուլմաններին սպանելուի կոչեր էին թողել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Սվեն Էրիկ Ուլսոնը:
Նրա խոսքով՝ դեռեւս ձերբակալվածներ չկան:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



