Yerevan, 21.May.2026,
00
:
00
BREAKING


Ամենահարուստ ռեփ կատարողները

LIFE

Աշխարհում ամենից շատը վաստակում են ռեփ երգիչները, ավտոարշավորդները, ծրագրավոողները:

Ավելին քան փաստեր-ը ներկայացնում է ամենահարուստ ռեփ կատարողներին.

10. Christopher Ludacris (տարեկան հասույթը` 13 մլն դոլար)

Ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր, դերասն Քրիստոֆեր Բրայան Բրիջսը ծնվել է 1977թ.-ի սեպտեմբերի 11-ին: Սկսել է իր երաժշտական կարիերան որպես դիջեյ` Chris Lova Lova կեղծանունով: Նրա հաջողությունները գրավեցին Թիմբալենդին: Ludacris-ը թողարկել է մի քանի հաջողված սկավառակներ, ինչպես նաև բազմիցս նկարահանվել է ֆիլմերում: Նաև զբաղվում է բարեգործությամբ և երիտասարդության մեջ կրթության խթանմամբ:

9. Nicki Minaj (տարեկան հասույթը` 15 մլն դոլար)

Նրա իրական անունն է Օնիկա Տանիա Մարաժ, ծնվել է 1982թ.-ի դեկտեմբերի 8 -ին: Մինաժի առաջին իսկ սկավառակը` «Pink Friday»-ը, գրավում է «Billboard 200» շքերթի երկրորդ հորիզոնականը: Նա դարձել է պատմության մեջ առաջին կատարողը, ում յոթ երգերը միաժամանակ գտնվել են այդ շքերթում: Նրա այս սկավառակը դարձել է պլատինե: Մինաժն արժանացել է բազմաթիվ մրցանակների, ինչպես նաև զբաղվում է հագուստի հավաքածուների և կոսմետիկ միջոցների թողարկմամբ:

8. Eminem (տարեկան հասույթը` 15,5 մլն դոլար)

Մարշալ Բրյուս Մետերսը ծնվել է 1972թ.-ի հոկտեմբերի 17-ին: Ամերիկացի սուպեր հայտնի ռեփերը նաև դերասան է և պրոդյուսեր: Նա համարվում է ռեփերյան շարժման ամենահայտնի աստղը: Նրա գործունեության վրա մեծ ազդեցություն են ունեցել Esham-ը և Masta Ace-ը: Առանձնանում է կտրուկ, ագրեսիվ ոճով և տեքստերի համապատասխան թեմատիկայով` սպանություններ, բռնություն: 2002 թ.-ին Էմինեմի մասին նկարահանվել էր ինքնակենսագրական ֆիլմ` «Ութերորդ մղոնը», իսկ «Lose Yourself» սաունդթրեքն արժանացել էր «Օսկարի»:

7. Օբրի Դրեյք Գրեհեմ (Drake) (տարեկան հասույթը` 20 մլն դոլար)

Յոթերորդ հորիզոնականում է բավակաին հարուստ ռեփեր Drake-ը: Նա ծնվել է 1986թ.-ին: Ներկայումս ռեփերը երաժշտական կարիերայի հետ շատ հաջող կերպով համատեղում է նաև դերասանականը: Առաջին ալբոմը`«Thank Me Later»-ը, մեծ հաջողություն ունեցավ: «Take Care» ալբոմը նույնպես մեծ հավանության արժանացավ: Մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց 631 000 օրինակ:

6. Bryan Williams (տարեկան հասույթը` 20 մլն դոլար)

Ավելի հայտնի է որպես Bridman կամ Baby: Նա Նյու Օռլեանից է, ծնվել է 1969թ.-ի փետրվարի 15-ին: Եղել է«Big Timers» խմբի անդամ: Խմբի փլուզումի հետո սկսեց սոլո գործունեությունը: Հանդիսանում է «Cash Money Records» լեյբլի տերը, ինչպես նաև YMCMB-ի հիմնադիրներից է, ունի ավտոբուսային ընկերություն: Փորձել է նաև մասնակցել նավթային բիզնեսին:

5. Lil Wayne ( տարեկան հասույթը` 27 մլն դոլար)

Դուեյն Մայքլ Քարթերը  ծնվել է 1982թ.-ի սեպտեմբերի  27-ին: Նրա գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Բրայան Ուիլյամսը: Նրան մեծ հաջողություն բերեցին  «The Carter» (2004), «The Carter 2» (2005), «The Carter 3» ( 2008) ալբոմները: Ձայնագրել է համատեղ երգեր Մադոննայի և Էմինեմի հետ: Նաև նկարահվում է ֆիլմերում:

4. Kanye West (տարեկան հասույթը` 34  մլն դոլար)

Քանյե Վեսթը ծնվել է 1977թ.-ի հունիսի 8-ին: 2004 -2010թթ. թողարկած ալբոմներն ունեցել են ահռելի հաջողություն և արժանացել բազմաթիվ մրցանակների (14 Գրեմմի): Քննադատները հատկապես առանձնացնում են «My Beautiful Dark Twisted Fantasy»-ն: Քանյեի յուրօրինակ թալիսմանը կարելի է համարել փափուկ արջուկը, որը հայտնվել է նրա բոլոր ալբոմների շապիկներին: Երգերի մեծամասնության մեջ առկա է կրոնական թեման: Համարվում է լավագույն աֆրոամերկացի ֆիլանտրոպներից մեկը: Ունի սեփական բարեգործական ֆոնդը, որն օգնում է աղքատ լատինո և աֆրո-ամերիկյան ընտանիքներին կրթություն ստանալ:

3. Sean Combs (տարեկան հասույթը` 40 մլն դոլար)

Եռյակը բացում է Շոն Ջոն Քոուլզը: Նա ծնվել է 1969թ.-ին: Հայտնի է Պաֆ Դիդդի, Պի Դիդդի կամ ուղղակի Դիդդի մականուններով: 2009թ.-ին հավաքել էր «Diddy-Dirty Money» խումբը:  «Forbes» և «Time» ամսագրերի լրագրողները համարում են նրան հիփ-հոփ երաժշտության ամենահարուստ և ազդեցիկ երաժիշտներից մեկը: Հագուստի դիզայներ է, ռեստորանների գծի սեփականատեր, ինչպես նաև զբաղվում է դերասանական գործունեությամբ:

2. Jay-z (տարեկան հասույթը` 41 մլն դոլար)

Շոն Քորի Քարթեր: Հիփ-հոփ երաժշտության ամենահայտնի երաժիշտներից մեկն է: Նրա ալբոմներից շատերը` 12-ը, զբաղեցրել են«Billboard» շքերթի առաջին հորիզոնականները: Բազմաթիվ սկանդալների մասնակից է: Հայտնի երգչունի Բեյոնսեի ամուսինն է:

1. Dr. Dre (տարեկան հասույթը` 110 մլն դոլար)

Ցուցակի հաղթողն է համարվում Անդրե Ռոմելլ Յանգը: Նա ռեփեր է, պրոդյուսեր, դերասան, բիթմեյքեր: Հենց նա է սկսել ակտիվորեն տարածել ջի-ֆանկ երաժշտական ոճը: Հայտնի է դարձել N.W.A. խմբի շնորհիվ: Հետագայում սկսել է հանդես գալ առանձին: 1992թ.-ին թողարկել է «The chronic» ալբոմը, որը խելահեղ հաջողություն է ունեցել: «Let me Ride» երգը նրան Գրեմմի բերեց: Հետագայում բազմիցս արժանացել է այս և շատ այլ մրցանակների:

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"