ԱՄՆ երեք նահանգում կարող է անցկացվել նախագահական ընտրությունների քվեարկության վերահաշվարկ
INTERNATIONAL NEWSԱմերիկյան The New York Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեների աննախադեպ վերահաշվարկ կարող է կատարվել Վիսքոնսին, Միչիգան ու Փենսիլվանիա նահանգներում։
Նման պահանջով հանդես է եկել «Կանաչներ» կուսակցությունից նախագահի թեկնածու Ջիլ Սթայնը։ Ակցիան պետք է ավարտվի մինչև դեկտեմբերի 19-ին կայանալիք ընտրիչների համագումարը։
Նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփն այդ երեք նահանգում ստացել է 46 քվե՝ ընդհանուր 305-ից։ Հիլարի Քլինթոնի ընդհանուր ցուցանիշը կազմել է 270 քվե։
Խախտումների հայտնաբերման դեպքում Հանրապետական կուսակցության թեկնածուի հաղթանակը կարող է կասկածի տակ դրվել։ Վիսքոնսինի ընտրական հանձնաժողովի նախագահ Մայքլ Հաասը հաստատել է, որ նահանգում պատրաստվում են ընտրողների քվեները ձեռքով հաշվարկելուն։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



