Իսրայելում մարել են անտառային հրդեհները
SOCIETYԻսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Իսրայելում մարել են անտառային հրդեհները։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի հրշեջ ու փրկարարական ծառայության ներկայացուցիչ Յորամ Լևին։
Նրա խոսքերով՝ շաբաթ երեկոյան դրությամբ ամեն ինչ հանդարտվել է, բռնկման նոր օջախներ չեն գոյացել, չկան ակտիվ այրման գոտիներ։ Իսրայելի մի շարք շրջաններում հզոր հրդեհները մեկնարկել են այս շաբաթ։
Հրդեհներն առնչվել են նաև Երուսաղեմի ու Թել Ավիվի միջև ընկած տարածքներին, ինչպես նաև Հայֆայի և այլ քաղաքների շրջակայքին։
Մի շարք շրջաններում մտցվել էր արտակարգ դրության ռեժիմ, կազմակերպվել է բնակչության տարհանում։ Տուժել է 130 մարդ, որոնց մեծ մասը թունավորվել է ծխից։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



