ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը քիմիական զենք է կիրառել Հալիլիե շրջանում
INTERNATIONAL NEWSԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը քիմիական զենք է կիրառել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալիլիե շրջանում, ուր հրթիռակոծել է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի դիրքերը։
Այդ մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած այսօրվա հայտարարությունում։ Դրանում նշված է, որ դատելով սիրիական ընդդիմության 22 զինյալների մոտ հայտնաբերված ցուցիչներից՝ արկերը պարունակել են թունավոր գազեր։
Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է նաև, որ թուրքական ավիացիան «Եփրատի վահան» գործողության շրջանակներում ավիահարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի 4 թիրախի։ «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի հյուսիսում մեկնարկել է օգոստոսի 24-ին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



