Հռոմի Պապը չի բացառել, որ Իտալիան կարող է ԻՊ գրոհայինների թիրախ դառնալ
INTERNATIONAL NEWSՀռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը չի բացառել, որ Իտալիայի մայրաքաղաքը կարող է «Իսլամական պետության» ահաբեկիչների թիրախ դառնալ, որոնք հնարավորություն ունեն ներգաղթյալների անվան տակ ներթափանցել Եվրոպա։ Այս մասին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է «Ռենենսասնի ռադիո»-ին տված հարցազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Բանն այն է, որ Սիցիլիայից 400 կմ հեռավորության վրա գտնվում է ծայրահեղ կոշտ դիրքորոշմամբ ահաբեկչական խմբավորում։ Այդ կապակցությամբ կա ներթափանցման վտանգ»,- ասել է նա։
Հարցին, թե կարող է արդյոք Հռոմը ահաբեկիչների թիրախ դառնալ, Ֆրանցիսկոսը հաստատական պատասխան է տվել. «Այո, ոչ ոք չի ասում, որ Հռոմը չի ենթարկվում այդ սպառնալիքին։ Բայց կարելի է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



