Հարավային Կորեան մտադիր է կործանել անօդաչու թռչող սարքերը
SOCIETYՀարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի գիտնականները մշակում են հատուկ տեխնոլոգիա, որի օգնությամբ Սեուլը կկարողանա էլեկտրամագնիսական ազդակի (ԷՄԱ) օգնությամբ կործանել ԿԺԴՀ-ի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)։
Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի պաշտպանության զարգացման գործակալությունը (ADD) մշակում է ԷՄԱ-ի ռազմական գեներատորի օգտագործման եղանակներ՝ փոքր ԱԹՍ-ների դեմ պայքարի համար։
Գործելու պահին ԷՄԱ-ն գեներացնում է միջուկային լիցքը, որն էլ կարող է շարքից հանել էլեկտրոնային սարքերը, այդ թվում նաև ԱԹՍ-ը։
ADD-ը պաշտպանական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ միասին նաև ծրագրել է ստեղծել GPS-ի ազդանշանը ճնշող հատուկ սարքեր, ինչպես նաև կառավարվող ոչ մեծ հրթիռներ՝ ԱԹՍ-երը չեզոքացնելու համար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



