Սանթոսի մարզիչը ցանկանում է ձեռք բերել Շվայնշտայգերին
SPORTԲրազիլական «Սանթոսի» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորն ընդգծել է, որ իր ակումբը հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայշտայգերի ծառայություններով, տեղեկացնում է «UOL»-ը:
Գերմանացի ֆուտբոլիստը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի վստահությունը չի վայելում և տեղ չունի անգամ թիմի հայտացուցակում:
Ավելի վաղ, «Կարմիր սատանաները» տարեկան 11 միլիոն եվրո աշխատավարձով նոր պայմանագիր էին առաջարկել Շվայնշտայգերին, որը նախատեսված էր լինելու մինչև 2018 թվականը:
«Այդ տեղափոխությունը կցնցեր աշխարհը: Ինձ պետք է համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ, որին չեն օգտագործում ամբողջ ներուժով: Դա իմ նախաձեռնությունն է, բայց պաշտոնական հարցում դեռ չի եղել ակումբին», - ասել է Դորիվալ Ժունիորը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



