Հրանտ Մելքումյանը զիջեց Դոմինգեսին. շախմատի աշխարհի գավաթի խաղարկություն
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի առաջին պարտիայում:
Մելքումյանի մրցակիցը երկրորդ մրցափուլում Կուբայի ներկայացուցիչ Պերես Դոմինգեսին էր, ով խաղում էր սպիտակ խաղաքարերով: Ավելի քան 4 ժամ ձգված պարտիան ավարտվեց 39-րդ քայլին, որտեղ Մելքումյանը հանձնվեց: Սեպտեմբերի 15-ին այս շախմատիստները կխաղա ևս մեկ դասական պարտիա, որտեղ արդեն սպիտակ խաղաքարերով կխաղա Հրանտ Մելքումյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: