Ասադի զորքերը ներթափանցել են Հալեպի արևելյան հատվածի խորքերը
INTERNATIONAL NEWSԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը ներթափանցել են Հալեպ քաղաքի արևելյան հատվածի խորքերը՝ վերջին երկու օրում ազատագրելով 5 թաղամաս։
Այդ մասին հայտնել է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնը, ըստ որի՝ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ու նրան հարող խմբավորումների ահաբեկիչները դուրս են մղվել Արևելյան Հալեպի 5 թաղամասից ու ավելի քան 2000 շինությունից։
Ընդգծվում է, որ մեկ օրում ազատագրված շրջաններից դուրս է եկել 903 խաղաղ բնակիչ, այդ թվում նաև 119 երեխա։ Նոյեմբերի 26-ին սիրիացի զինվորականները աշխարհազորի ջոկատների աջակցությամբ վերահսկողություն էր հաստատել Մասակին-Խանանո թաղամասի վրա, որը Հալեպի արևելքում զինյալների խոշորագույն ու կարևոր հենակետն է։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



