United Airlines ավիաընկերության ուղևորը փորձել է կոտրել օդաչուի սենյակի դուռը
SOCIETYԱմերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան United Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ճապոնիայում։
Դրա պատճառը եղել է ուղևորներից մեկը, ով փորձել է ներթափանցել օդաչուի սենյակ՝ կոտրելով դուռը։ Ընդգծվում է, որ Boeing 777-ը թռիչք է իրականացրել Չիկագոյից դեպի Հոնկոնգ։
Թռիչքի ժամանակ ԱՄՆ քաղաքացին փորձել է բացել օդաչուի սենյակի դուռը։ Նրան ձերբակալել են այն բանից հետո, ինչ օդաչուն հարկադիր վայրէջք է կատարել Տոկիոյի մոտ գտնվող օդանավակայաններից մեկում։
Միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



