Մենք կշարունակենք սպառազինել սիրիական ընդդիմությանը, անգամ եթե Դոնալդ Թրամփը հրաժարվի օգնել նրան. Կատարի արտգործնախարար
INTERNATIONAL NEWSAl Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կատարը կշարունակի սպառազինել սիրիական չափավոր ընդդիմության ջոկատներին, անգամ եթե ԱՄՆ նոր վարչակարգը որոշում ընդունի այդ աջակցության դադարեցման մասին։
Այդ մասին հայտարարել է Կատարի արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին. «Կատարը կշարունակի սպառազինել սիրիական ընդդիմությանը, անգամ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի ամերիկյան աջակցությունը (սիրիացի ընդդիմադիրներին)»։
Կատարի արտգործնախարարը հավելել է, որ երկիրն այդ քայլին կգնա ոչ միայնալ։ Նա ընդգծել է, որ սիրիական զինված ընդդիմությանը հրթիռներ հատկացնելու հարցը, որոնք ունակ կլինեն կործանել ինքնաթիռներ, պահանջում է նրան աջակցող կողմերի հավաքական որոշում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



