Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են BBC-ի և «Ամերիկայի ձայնի» լրագրողներին
INTERNATIONAL NEWSԹուրքիայում արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչ երկու լրագրողի են ձերբակալել` BBC-ի թուրքական ծառայության թղթակից Հատիս Քամերին և «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի աշխատակցին:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, ձերբակալությունները տեղի են ունեցել Դիարբեքիր և Շիրվան քաղաքներում: Աղբյուրի տվյալներով` լրագրողներին չեն հայտնել ձերբակալման պատճառը:
Նոյեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվել էր 52-ամյա ֆրանսիացի լրագրող Օլիվյե Բերտրանը, որին ավելի ուշ արտաքսել էին հայրենիք:
Թուրքիայում այս տարվա հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի գործով հետաքննության շրջանակներում երկրում տասնյակ լրագրողներ են ձերբակալվել: Բացի դրանից՝ իշխանությունները շուրջ 100 լրատվական գործակալություն են փակել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



