Գրիզմանը պատմել է, թե ինչու չի կարող տեղափոխվել Ռեալ
SPORTՄադրիդի «Աթելտիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, թե ինչու չի կարող տեղափոխվել «Ռեալ»:
«Ինձ շատ լավ եմ զգում «Աթլետիկոյում»: Ճիշտ է, որ կցանկանայի տիտղոսներ նվաճել, սակայն չեմ կարող տեղափոխվել «Ռեալ», քանի որ դա մեր ամենասկզբունքային մրցակիցն է: Բացի այդ, ակումբների միջև պայմանավորվածություն կա ձեռք չբերել միմյանց ֆուտբոլիստներին:
ՊՍԺ-ն հետաքրքիր ակումբ է, սակայն ինձ չի հետաքրքրում Ֆրանսիայի առաջնությունը: Նախընտրում եմ Պրիմերան կամ Պրեմիեր լիգան, սակայն դրա հետ մեկտեղ մտադիր չեմ հեռանալ «Աթլետիկոյից»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է «Marca»-ն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



