Yerevan, 07.December.2025,
00
:
00
BREAKING


Գրեթե բոլորի տանը կա այս հրաշք յուղից, բայց քչերը գիտեն, թե ինչ գանձ ունեն ձեռքերի տակ

LIFE

Բուժիչ նամակներ

Գերչակի յուղը պատրաստում են տիզկանեփից (Ricinus communis), նույնն է` գերչակ կամ գենագերչակ։ Գերչակն իշակաթնուկազգիների, կամ նույնն է, կաղանչանազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Ունի խորացող առանցքային և բազմաթիվ երկրորդական արմատներ։ Ցողունը սնամեջ է, ճյուղավորվող, հասնում է 2 մ և ավելի բարձրության, կանաչավուն կամ կարմիր է, մոմապատ։ Տերևները շատ գեղեցիկ են, խոշոր, խաչաձև կտրտված, երկար խողովակաձև կոթունով։ Ծաղիկները բաժանասեռ են, միատուն, ծաղկաբույլը հուրանաձև է, որի ստորին հատվածում տեղակայված են` արական, իսկ գագաթում` իգական ծաղիկները։ Ծաղկում է ամռանը, ծաղիկները կարմրականաչավուն են։

Խաչաձև փոշոտվող բույս է։ Պտուղը եռափեղկ գնդիկ է, որը պարունակում է ձևաձև կամ կլորավուն-էլիպսաձև, մինչև 0,8-2,5 սմ երկարություն ունեցող հարթ և փայլուն, չալպտուրիկ 3 հատ սերմ։ Գերչակի հայրենիքն Աֆրիկայի արևադարձային կլիմայական գոտիներն են։ Մշակվում է բազմաթիվ երկրներում` սերմերից գերչակի յուղ ստանալու նպատակով։

Հայտնի է եղել հին եգիպտացիներին, որոնք օգտագործել են գերչակի յուղը կրոնական արարողությունների ժամանակ, պատրաստել են քսուքներ և իմացել են յուղի լուծողական հատկությունների մասին։

Բնության մեջ աճող գերչակի բույսից հյուսիսարևելյան Աֆրիկայի կանայք պատրաստել են գեղարարական միջոցներ։ Բույսի հայրենիքում գերչակի յուղով նույնիսկ տաք կերակուր են պատրաստել։ Կարևոր է իմանալ, որ բույսի սերմի յուղը պարունակում է արագ ներգործող և խիստ թունավոր նյութ ռիցին, որը ջերմային մշակման ժամանակ հեշտությամբ տրոհվում է։ Ցողունը և տերևները նույնպես խիստ թունավոր են։

Բույսը հայտնի է եղել հին Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում, Հռոմում, օգտագործել են գեղարարական նպատակներով, որպես դեղաբույս և նաև լուսավորության համար` լամպերի մեջ։ Գերչակը հիշատակվում է Սուրբ գրքում, Հերոդոտի և Պլինիուսի աշխատություններում։

Գերչակի յուղի հիմնական արտահանողներն են Չինաստանը և Հնդկաստանը։ Սերմերը հարուստ են ճարպայուղով (40-55%), որը պարունակում է ստեարինի, օլեինի, լինոլի, նաև այս բույսին բնորոշ ճարպաթթուներ և ալկալոիդ ռիցիզին։

Ժողովրդական դեղատոմսեր
Գերչակի յուղը յուրահատուկ է նրանով, որ չի առաջացնում թաղանթ, լավ է յուրացվում և ներծծվում մաշկի մեջ։ Մաս է կազմում հայտնի «Վիշնևսկու» քսուքի մեջ, որը նախատեսված է այրվածքի, խոցերի, այլ բնույթի վերքերի բուժման համար և հմուտ բժշկի ձեռքերում կարող է հրաշքներ գործել։
Գերչակի յուղը նպաստում է մաշկածածկույթի վերականգնմանը, նվազեցնում է ցավերը, ունի մաշկը փափկեցնող հատկություն։

Գորտնուկ, պապիլոմա, պիգմենտային բծեր. Գերչակի առանձնահատկություններից է նաև, որ այն ունի դրական վերքամոքիչ ազդեցություն նաև ենթամաշկային շերտի վրա։

Խորհուրդ է տրվում օրը 3 անգամ 10-15 րոպե ներմերսել գերչակի յուղը մաշկի խնդրահարույց հատվածին։

Պիգմենտային բծերի դեպքում գործողությունը պետք է շարունակել առնվազն 1 ամիս։

 

Թութք. Գերչակի յուղը քսեք թանզիֆե անձեռոցիկի վրա և մի քանի տակ ծալեք։ Դրեք թութքի վերքի վրա, ծածկեք բարակ` սննդի փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթով, ամրացրեք։ Կատարեք քնելուց առաջ։ Ներքին թութքի դեպքում օգտագործեք գերչակի դեղապատիճներ։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Կնճիռներ աչքերի շուրջը. Գերչակի յուղի օգնությամբ կարելի է հարթեցնել և կանխարգելել դրանց առաջացումը։
Գերչակի յուղը գոլացրեք, մատների բարձիկներով զգուշորեն ներմերսեք մաշկի մեջ։ Կատարեք 10 օրը մեկ, ամիսը 3 անգամ։

Մաշկի գույնը լավացնող. Նույն կերպ ներմերսեք գոլացրած յուղը դեմքին և պարանոցին։ Երկու ժամ հետո յուղի մնացորդը (եթե այդպիսին կա) մաքրեք բամբակե խծուծով։ Կանոնավոր օգտագործելու դեպքում (ամիսը 1-2 անգամ) մաշկը կդառնա ավելի առաձգական, իսկ դեմքը` արտահայտիչ։

Մազարմատներն ամրացնող. Գերչակի յուղը ներմերսեք գլխամաշկին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով և կապեք բրդյա լաթով։ 30-40 րոպեից մազերը լվացեք օճառահեղուկով, մինչև մաշկն ամբողջովին մաքրվի ճարպի հետքերից։

Խառնեք 2-ական 2ճ/գ գերչակի և ձիթապտղի յուղեր, 1 ճ/գ օճառահեղուկ։ Ներմերսեք մազարմատներին, լվացեք 30 րոպե անց։ Կատարեք 10-ական օր` ընդմիջումներով, ընդամենը 3-5 անգամ։
Խառնեք գերչակի յուղ և օղի (1։1), լվացեք 1 ժամից մանկական օճառով, ցայեք կիտրոնի հյութի կամ խնձորի քացախի ջրային լուծույթով (1 ճ/գ` 500 մլ ջուր)։

Գերչակի յուղը նպաստում է թարթիչների աճին։ Ոչ մի վատ բան չի լինի, եթե կես կաթիլի չափ յուղ ծորա աչքի մեջ, դա նույնիսկ ինչ-որ չափով կհանգստացնի օրվա ընթացքում հոգնած աչքերը։

Մրսածություն. Խառնեք 2 ճ/գ տաք գերչակի յուղ և 1 ճ/գ բևեկնի (սկիպիդար) լուծույթ։ Գոլ խառնուրդը քսեք կրծավանդակին, փաթաթեք տաք լաթով, պառկեք անկողնու մեջ։

Գերչակի յուղը` որպես լուծողական միջոց

Գերչակի յուղը 12-մատնյա աղիում տրոհվում է ենթաստամոքսային գեղձում արտադրվող խմորիչ (ֆերմենտ) լիպազայի ազդեցությամբ։ Արդյունքում առաջացած ռիցինոլի ճարպաթթուն նպաստում է ողջ աղիքային համակարգի շարժողական ֆունկցիայի ուժեղացմանը։ Այս բույսերից պատրաստված լուծողական միջոցներն ազդում են աղեստամոքսային համակարգի որոշակի հատվածների վրա։

Գերչակի յուղը դասվում է թույլ լուծողական միջոցների շարքին, որի ազդեցությունը զգացվում է 4-5 ժամից ոչ շուտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել աղիքային համակարգում բորբոքային ընթացքի, կոլիտների և տենդի դեպքում։ Երկարատև օգտագործման դեպքում յուղն այլևս չի ունենում լուծողական ազդեցություն, նաև կարող է վատանալ ախորժակը։

Զգուշացում։ Հակացուցված է հղիներին, քանի որ նպաստում է արգանդի մկանների կրճատմանը և կարող է նույնիսկ վիժում առաջացնել։ Սակայն կիրառվում է մանկաբարձական պրակտիկայում` օգտագործվում է նորածնի պորտի և ծննդկանի կրծքապտուկի մշակման համար, քանի որ բուժում է վերքերը և նպաստում է մայրական կաթի ավելացմանը։

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club