«Բորուսիայի» պաշտոնական կայք. Հենրիխ Մխիթարյանն է «առանցքային ֆիգուրը»
SPORTԲունդեսլիգայում ռեկորդային գերհաջող մեկնարկից հետո Դորտմունդի «Բորուսիան» անդրադարձել է Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հաջող խաղի պատճառներին՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որակելով «առանցքային ֆիգուր»։
«Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը բոլորից շատ է հարված կատարել դարպասին եւ արդեն դարձել է երեք գոլի հեղինակ՝ չորս խաղում խփելով նույնքան գնդակ, որքան անցած մրցաշրջանի 28 հանդիպումներում։ Բոլոր մրցաշարերում Մխիթարյանն արդեն խփել է 9 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում»,- գրում է bvb.de-ն։
Գերմանիայի առաջնության առաջին չորս տուրերում տանելով նույնքան հաղթանակ՝ «Բորուսիան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Դորտմունդյան թիմը գոլերի տարբերությամբ գերազանցում է Մյունխենի «Բավարիային»։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



