Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումներն սկսել են պարեկություն իրականացնել
INTERNATIONAL NEWSԼոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցները սկսել են պարեկություն իրականացնել մայրաքաղաքի թաղամասերում, սակայն դա որեւէ կոնկրետ սպառնալիքի հետ կապ չունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Լոնդոնի ոստիկանությանը։
«Մենք վստահ ենք, որ մեր արտակարգ ծառայությունները հիանալի են կատարում իրենց առաջադրանքը։ Սակայն մենք չպետք է հանգիստ նստենք, այդ պատճառով ոստիկանության աշխատակիցները կօգնեն հանցագործությունները բացահայտել առավել բազմամարդ թաղամասերում։ Այս մարտավարությունը՝ հնարավոր ահաբեկչություններին պատրաստ լինելը, քաղաքապետի նախաձեռնությունն է»,– ասված է փոխքաղաքապետ Սոֆի Լինդենի հայտարարության մեջ։
Առաջին թաղամասերը, որտեղ հակաահաբեկչական պարեկային մեքենաներ են հայտնվել, Լամբեթն են ու Ուոնդսվերթը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



