Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետության» 9 ահաբեկիչներ
INTERNATIONAL NEWSՍտամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին բացահայտելուն ուղղված հետախուզա-որոնողական գործողությունների ընթացքում 9 ահաբեկիչներ են ձերբակալվել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալված 9 անձինք օտարերկրյա քաղաքացիներ են:
Նոյեմբերի 26-ին Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել էին 25 օտարերկրացիների:
Ձերբակալվածների մեջ էին Ռուսաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ:
Նախնական տվյալներով այս մարդիկ ուղարկվել էին Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու եւ այնտեղ ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



