Կաստրոյի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարվել նաև Բոլիվիայում, Ուրուգվայում, Վենեսուելայում, Ալժիրում և Նիկարագուայում
INTERNATIONAL NEWSԲոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրում յոթնօրյա սուգ է հայտարարել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Վկայակոչելով Interfax-ը, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Բոլիվիայի պետական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց տեղադրված դրոշների վրա սգո ժապավեններ կամրացվեն: Նախապես ծրագրված մի շարք հանրային միջոցառումներ էլ չեղյալ կհայտարարվեն:
Բոլիվիան միացավ Կաստրոյի մահվան կապակցությամբ սուգ հայտարարած 5 երկրներին` Կուբային, Ուրուգվային, Վենեսուելային, Ալժիրին և Նիկարագուային:
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն կյանքից հեռացավ նոյեմբերի 26-ին` 90 տարեկան հասակում: Նրա թաղման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Անտյագո-դե-Կուբա քաղաքում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



