Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նշանադրությանս մասին տեղյակ էին եղել բոլորը, բացի ինձանից. Նարե Գրիգորյան

PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
 
Երգչուհի Նարե Գրիգորյանի և նրա ըտրյալի` Արամի հարաբերությունների մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այս անգամ երգչուհին մեզ հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել օրեր առաջ` նոյեմբերի 24-ին, կայացած իրենց նշանադրության արարողությունից:
 
«Նշանադրությանս մասին տեղյակ էին եղել բոլորը, բացի ինձանից: Ես դրա մասին տեղեկացել եմ արարողությունից ընդամենը ժամեր առաջ»,- ժպիտով նշեց Նարեն:
 
Նրա խոսքով` փոքր-ինչ սրտնեղել է միայն այն բանի համար, որ իր նշանադրությունից տեղյակ չլինելու պատճառով չի կարողացել նախօրոք պատրաստվել.
 
«Այնպես պատահեց, որ ես մտա խանութ և գնեցի առաջին իսկ պատահած զգեստը, քանի որ այլ տարբերակ պարզապես չունեի: Նույնիսկ, երբ արդեն գտնվում էինք սրահում, հավատս չէր գալիս, որ այդքան հյուր կար և որ բոլորը հավաքվել էին հենց մեզ համար»,- պատմեց Նարեն:
 

 
«Արդեն ասել եմ, որ ամուսնության դեպքում ոչ ոքի չեմ ների, եթե կրկին օրը թաքցնեն ինձանից»,- կատակեց Նարեն` հավելելով. «Թե երբ կլինի ամուսնությունը դեռ չենք ցանկանում պլանավորել, ապրում ենք այսօրվա օրով, իսկ այսօր մենք երջանիկ ենք»,- նշեց Նարե Գրիգորյանը:
 
Վերջինս ասաց, որ իր և սիրելիի հարաբերությունները օրինականցնելուց հետո դեռ չի հասցրել որևէ փոփոխություն զգալ, քանի որ դրանից շատ ժամանակ չի անցել: 
 
«Փոփոխություն որպես այդպիսին դեռ չկա, միայն հոգևոր առումով եմ ինչ-որ նոր բան զգում: Նման դեպքերում հստակ սկսում ես որոշել հետագա անելիքներդ, հետագա քայլերդ, աշխատանքի հետ կապված որոշումներ ես փորձում կայացնել և այլն»,- հավելեց երգչուհին:
 
Նարեն տեղեկացրեց նաև, որ իր նշանածը` Արամը, այսուհետ հանդես է գալու նաև որպես իր պրոդյուսեր և իր բոլոր գործերով զբաղվելու է հենց նա:
 

 
Անդրադառնալով իր և Արամի սիրո պատմությանը` երգչուհին ասաց. 
 
«Արամն իմ ամենամտերիմ ընկերուհու` Լուսինեի զարմիկն է, մենք ծանոթացել ենք  հենց նրա միջոցով: Արամն ԱՄՆ-ից է, նա ընդամենը մեկ ամսով եկել էր Հայաստան, և այդ մեկ ամսվա ընթացքում Լուսինեն ոչինչ չխնայեց, որպեսզի մեզ ավելի մտերմացնի: Երևի հենց նա առաջինը հասկացավ, թե ինչքան ընդհանուր բան ունենք ես և Արամը: Մենք ունեցել ենք նույն ճակատագիրը, մենք շատ հարցերում նման ենք միմյանց ու նույն ձև ենք մտածում: Հենց այս ամենն էլ մեզ երկուսիս մոտեցրեց: Մենք ինքներս էլ չհասկացանք, թե ինչպես մեր ընկերական հարաբերությունները վերածվեցին սիրային հարաբերությունների: Պարտական եմ Լուսինեին իմ ամբողջ կյանքում, որովհետև նրա շնորհիվ շատ իրադարձություններ տեղի ունեցան»,- մանրամասնեց Նարե Գրիգորյանը:
 
Որպես վերջաբան, վերջինս ասաց, որ, ի ուրախություն իրեն, իր հետ ծանոթությունից հետո Արամն այլևս չի ցանկանում մեկնել հայրենիքից և դրա ապացույցն այն է, որ արդեն 7 ամիս է, ինչ նա ապրում է Հայաստանում:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced