Լոնդոնը վստահ է, որ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը ուղղված կլինի Ռուսաստանից բխող մարտահրավերներին դիմակայելուն
INTERNATIONAL NEWSԼոնդոնը չի վախենում քաղաքական ասպարեզում մեկուսացումից, քանի որ վստահ է, որ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունն էլ է ուղղված լինելու Ռուսաստանից բխող մարտահրավերներին դիմակայելուն, հայտնել է ՄԲ նախարար Մայքլ Ֆելլոնը, փոխանցում է BBC–ն։
Պատասխանելով այն դիտարկմանը, որ Բրիտանիան Թրամփի ընտրվելուց հետո կարող է Մոսկվայի միակ մրցակիցը դառնալ, Ֆելոնը հայտնել է, որ Թրամփն իր նախընտրական քարոզչության ընթացքում հիանում էր Վլադիմիր Պուտինով, բայց ընտրվելուց հետո կարող է փոխել իր քաղաքական կուրսը։ «Պետք է նախընտրական հռետորաբանությունը տարանջատել իրական գործողություններից։ ԱՄՆ բոլոր վարչակազմերն էլ դիմակայել են ՌՈւսաստանից բխող մարտահրավերներին»,- ասել է Ֆելլոնը։ «Մենք չենք ասում, թե Ռուսաստանի հետ երկխոսել չի կարելի, բայց հաստատ չի կարելի նրան վերաբերել ինչպես հավասար գործընկերոջ, լռելով խնդիրների մասին»,- ասել է նախարարը։



