Քուվեյթը մտադիր է ԱՄՆ-ից 28 կործանիչ գնել
INTERNATIONAL NEWSՔուվեյթը չի հրաժարվում ԱՄՆ-ից Boeing ընկերության F/A-18E/F Super Hornet տեսակի 28 բազմագործառույթ կործանիչ գնելու մտադրությունից, այդ օդանավերի իր հնացած պարկը թարմացնելու համար, հայտնել է Քուվեյթի լրատվական գործակալությունը, վկայակոչելով Քուվեյթի ՊՆ ներկայացուցիչ գեներալ մայոր Լաֆի ալ Ազեմիին։
«Այս գործարքը նախատեսում է, որ մատակարարը Քուվեյթից կգնի Hornet հին կործանիչները։ Գործարքի արժեքը չի գերազանցում հինգ միլիարդ դոլարը»,- նշել է Ալ Ազեմին։
Այս ամիս ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Քուվեյթին կործանիչներ վաճառելուն։ Տարեսկզբին Քուվեյթի խորհրդարանը կողմ էր քվեարկել բանակի համար նոր սպառազինում գնելու նպատակով 10 մլրդ դոլար հատկացնելուն։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



