Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Կարիճները կարող են ոչ մի տեղ չշտապել. Նոյեմբերի 29-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Շփվողականությունը և ընդհանուր ակտիվությունը ժամանակավորապես նվազում են: Անհրաժեշտ մարդիկ կարող է անհետանան տեսադաշտից: Եթե ձեր բիզնեսը հիմնված է շփման և դինամիկայի վրա, այսօր կարելի է դադար վերցնել, այլապես առաջընթացը շատ փոքր կլինի, բացառված չէ նաև ամբողջական լճացումը: Օրը կարելի է անցկացնել տանը կամ ամառանոցում: Որոշ Խոյեր չափազանց դյուրագրգիռ կլինեն, կարող են շատ սուր արձագանքել տնային չնչին վեճերին և մտերիմների պահվածքին: Այդ դեպքում ճիշտ է տանը ունենալ սեփական անկյունը` անհասանելի բոլորին:

Ցուլ

Այսօր չարժե ծրագրել ուղևորություններ, երկար զբոսանքներ, պատասխանատու աշխատանք, տեխնիկայի, սարքերի, նյութերի հետ կապված բարդ գործողություններ: Աշխարհի հետ կապը կարող է սահմանափակվել առօրյա շրջապատի կամ պատահական մարդկանց հետ շփմամբ: Հոգնած Ցուլերն այս օրերը կարող են օգտագործել լիարժեք հանգստի համար: Եթե չեք բողոքում էներգիայի պակասից, նախընտրե՛ք ընտանիքի, երեխաների, տնտեսության հետ կապված հոգսերը կամ պատրաստվե՛ք առաջիկա հանգստյան օրերին:

Երկվորյակ

Իրադրության կտրուկ փոփոխությունը քիչ հավանական է: Հիանալի օր է այն Երկվորյակների համար, ովքեր ուժասպառ են առօրյայից և երազում են գոնե մեկ օր լիարժեք հանգստի մասին: Եթե հենց դա է ձեր գլխավոր ցանկությունը, նվազագույնի հասցրե՛ք հոգսերը և ժամանակավորապես փակվե՛ք բոլոր շփումներից: Օգտագործե՛ք ամառանոց գնալու հնարավորությունը, այցելե՛ք հին ընկերներին կամ մերձավոր ազգականներին: Ավելի շատ օգտագործե՛ք բնական սնունդ և տնական ուտեստներ: Ակտիվ և շարժուն Երկվորյակներին աստղերը նոր բացահայտումներ չեն խոստանում:

Խեցգետին

Խեցգետինները կարող են վստահել իրենց հոտառությանը: Ընտրե՛ք ձեր պատկերացրած հարմարավետությունը: Կրե՛ք հարմար հագուստ և կոշիկ, ուտելիք և ըմպելիք ընտրելու հարցում լսե՛ք օրգանիզմի ազդանշանները: Գնե՛ք անհրաժեշտ մանրուքները: Հոգևոր հավասարակշռությանը կօգնի ընտանի կենդանիների հետ շփումը: Այսօր մի՛ տարվեք աշխատատար զբաղմունքներով: Չարժե լուրջ վերակառուցման ենթարկել բիզնեսը, ընկնել կասկածելի արկածների հետևից:

Առյուծ

Հարմար պահ է միայնության համար: Շփվող Առյուծներին խորհուրդ է տրվում սահմանափակվել մտերիմների հետ շփմամբ: Շատ ջանք մի՛ թափեք արտաքին փայլի համար, քանզի ձեր թատրոնի հանդիսատեսը, հավանաբար, միայն ինքներդ կլինեք: Կին Առյուծներին խորհուրդ չի տրվում ակտիվորեն օգտվել կոսմետիկայից, ավելի լավ է թողնեք, որ մաշկը հանգստանա: Վատ օր չէ առօրյա հոգսերի, սովոր զբաղմունքների համար:

Կույս

Գործերում արագ առաջընթացը կասկածելի է: Արժե հետաձգել կարևոր ուղևորությունները, ակտիվ գործնական նամակագրությունը, խորհրդակցությունը, գործատուի հետ զրույցը: Խելամիտ չէ շտապել պատասխանատու որոշումներ ընդունելիս` ինչպես մասնագիտական ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում: Զբաղմունքներն ընտրե՛ք` իրադրությունից և տրամադրությունից ելնելով: Լավ օր է այն Կույսերի համար, ովքեր սիրում են իրենց տունը, պատրաստ են յուրաքանչյուր ազատ րոպե անցկացնել մտերիմների հետ: Եթե ընտանիքում այժմ ըմբռնում չեք գտնում, փորձե՛ք ձեր հոգին բացել հին ընկերներից մեկին:

Կշեռք

Լավ օր է, եթե ձեզանից կամ ուրիշներից չափից դուրս շատ բան չեք սպասում: Կարելի է ամրացնել նախօրեին ստացած արդյունքը, հարմարվել նոր տեղանքին, գտնել ձեզ հետաքրքրող ծրագրերում, սցենարներում, հարաբերություններում ոչ ակնհայտ նրբությունները: Եթե գտել եք ձեզ սազական անհատական ոճը և վստահ եք, որ չեք փոխի ձեր որոշումը, այսօր կարելի է ընտրել անհրաժեշտ աքսեսուարները, որոնք հաջողությամբ կլրացնեն ձեր ստեղծած կերպարը: Չարժե այսօր աշխատանքային նոր ծրագրեր մշակել, քանզի լավագույն տարբերակները կարող եք թերագնահատել կամ բաց թողնել:

Կարիճ

Կարիճները կարող են ոչ մի տեղ չշտապել և վայելել իրենց ներաշխարհում հաստատված հավասարակշռությունը: Ներդաշնակ զգացմունքային ֆոնը թույլ չի, որ բացասական ներապրումները փչացնեն ձեր տրամադրությունը: Լավ օր է արվեստի մարդկանց համար: Նրանց հաճույք կպատճառի ստեղծագործական ընթացքը: Հիանալի օրեր են, եթե գտնվում եք հանգստում: Նոր վայրերում ձեզ կզգաք գրեթե այնպես, ինչպես տանը: Չարժե փոխել նախօրեին կայացրած որոշումները, քանի որ դրանք, ամենայն հավանականության, ինտուիտիվ առումով ճիշտ են:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարիք ունեն անձնական տարածքի` կենցաղային կամ հոգեբանական: Մտահոգությունները պահպանում են ինտիմ բնույթը, պահանջում են լռություն և միայնություն: Չարժե բացել հոգին անծանոթ մարդկանց կամ նրանց, ովքեր ունակ չեն գնահատելու ձեր զգացմունքները: Օրը թույլ է տալիս խորասուզվել հիշողություններում, գտնել իրադարձությունների արմատը, ավելի լավ է հասկանալ ձեր կամ ուրիշի էմոցիոնալ վիճակը, գործողությունների թաքնված դրդապատճառները: Խորհուրդ է տրվում հրաժարվել ցանկացած տիպի բանավեճից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում փորձել ղեկավարել իրադարձությունները և հարաբերությունները: Որոշիչ գործոնը կլինի ոչ թե ձեր կամքը, այլ զուգընկերոջ տվյալ պահի տրամադրությունը: Հնարավոր է, որ նա ցանկանա ձեզ ևս մեկ գաղտնիք վստահել: Վերահսկողության և քննադատության բնական հակումն այսօր ավելի լավ է կենտրոնացնել ձեզ վրա, որպեսզի զսպեք սեփական զգացմունքները: Դա հատկապես կարևոր է մշտական միության դեպքում: Եթե ցանկանում եք այն երկար պահպանել, չարժե հանդես գալ վերահսկչի, առաջնորդի կամ բռնակալի դերում:

Ջրհոս

Լավագույն պահը չէ լարված գործունեության համար, հատկապես` ինտելեկտուալ: Կարելի է ժամանակավորապես հանգիստ տալ ռացիոնալ մտածողությանը և ապավինել զգացմունքներին, սովորություններին, երազներին: Ցանկալի չէ զբաղվել տվյալների համակարգմամբ, վերլուծական աշխատանքով, հաշվարկներով: Ղեկավար Ջրհոսներին խորհուրդ չի տրվում շատ խիստ վերահսկել ենթականերին, նրանցից պահանջել կանոնների և ժամկետների հստակ պահպանում:

Ձկներ

Ձկների համար առաջնայնությունը պահպանում է կենցաղի հոգեբանական և հոգևոր ասպեկտը: Ներքին ներդաշանակությունը կտարածվի նաև պահվածքի վրա: Հոգևոր հավասարակշռությունը պահպանել կօգնի հաճելի ծանոթ մթնոլորտը, շտապողականության, վեճերի, աղմուկի և այլ նյարդայնացնող գործոնների բացակայությունը: Եթե տիպիկ Ձուկ չեք և պրագմատիստ եք, ձեզ համար ծայրահեղ կարևոր կլինի սովորական հանգիստը: Հնարավոր է, որ ինչ-որ գրավիչ բան գտնեք լիակատար միայնության մեջ:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns