Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ իրենց խաբելու սցենարը կարող է կրկնվել

POLITICS
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը թեև անուններ չի նշում, սակայն հաստատում է, որ առաջիկա ԱԺ ընտրություններին կուսակցությունների դաշինքով մասնակցելու համար նախնական քննարկումներն, այնուամենայնիվ, ընթանում են: Ու չնայած դրանք դեռևս չեն հասել բանակցությունների փուլին, սակայն ինքն այդ մասին լռում է՝ միավորման պրոցեսին չհարվածելու համար:
 
«Երբ որոշակիություն կլինի, այդ ժամանակ կասեմ: Ներկա փուլում որևէ անուն ոչ կհաստատեմ, ոչ էլ կժխտեմ»,– ասաց Արմեն Մարտիրոսյանը:
 
Կուսակցության փոխնախագահի խոսքով՝ ընտրություններին միայնակ մասնակցելու դեպքում իրենք ներկայացված կլինեն խորհրդարանում, սակայն քանի որ ավելի կարևորում են երկրի առջև ծառացած համապետական խնդիրների լուծման հարցը, որը միայնակ լուծել չեն կարողանա, ուստիև որոշել են միավորվել այլ կուսակցությունների հետ: Իսկ կուսակցության ցածր վարկանիշի մասին խոսակցությունները, Ա. Մարտիրոսյանի կարծիքով, սև PR է:
 
«Ամեն անգամ ընտրություններից առաջ նման խոսակցություններ են լինում, թե «Ժառանգության» ռեյտինգն իջել է, բայց ամեն ընտրության ժամանակ զարգացումները ցույց են տալիս, որ մեր կայուն ընտրազանգվածը կա: Դա ակնհայտ էր նաև նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Բարև Երևան» խմբակցության հաղթանակներից»,– ասում է Ա. Մարտիրոսյանը:
 
ԱԺ–ում կուսակցությունը մեկ պատգամավորով ներկայացված լինելու հանգամանքը նույնպես նրան չի հուսահատեցնում, քանի որ, ըստ նրա, իրականում ԱԺ–ում իրենք հինգ մանդատ ունեն, սակայն իրադարձությունների բերումով է, որ արդյունքում նման պատկեր է ձևավորվել: Նա չի բացառում, որ առաջիկա ընտրություններին նույնպես կարող է նորից իրենց խաբելու սցենարը կրկնվել, բայց եթե կուսակցությունը անցյալին նայի, ապա պետք է որևէ մեկի հետ դաշինք չկազմի:
 
«Ամեն կուսակցություն իր հետագիծն ունի, բայց առանց միավորվելու համապետական խնդիրները հնարավոր չի լինի լուծել: Այդ է պատճառը, որ մի փոքր մեղմ ենք վերաբերում միմյանց անցյալի նկատմամբ»,– ասում է Ա. Մարտիրոսյանը:
 
Նա համաձայն չէ նաև այն կարծիքի հետ, որ կուսակցությունում մեկ–երկու հոգուց բացի այլ ակտիվ դեմքեր չկան և կարծում է, որ նման խոսակցությունները իշխանությունների կողմից են շրջանառության մեջ դրվում: Բայց ինչպես Ստյոպա Սաֆարյանը, այնպես էլ ինքը ժամանակին պատգամավոր են դարձել կուսակցության ճիշտ աշխատանքի և առաջնորդի հանդեպ եղած հանրային ընկալման արդյունքում: Եվ եթե օրինակ՝ Սաֆարյանը չլինի, նրա փոխարեն մեկ այլ «պայծառ» ժառանգական կլինի, քանի որ իրենց մոտ նման խնդիր չկա:
 
«Կուսակցության պայծառ դեմքերը կուսակցականների ակտիվ աշխատանքի շնորհիվ են առաջացել: Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ այդ նույն դեմքերը նախկինում պայծառ չէին: Ներկայում էլ պայծառ դեմքեր, պայծառ մտածողներ և սկզբունքային անդամներ ունենք և «Ժառանգությունն» այդ առումով որևէ խնդիր չունի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:
Նա նաև նշեց, որ իրենց հիմնական նպատակը դեմոկրատական Հայաստան կառուցելն է: Հակառակ դեպքում քաղաքականությամբ չէին զբաղվի, ու թեև ինչպես Մոսկվան միանգամից չի կառուցվել, այնպես էլ Հայաստանը միանգամից դեմոկրատական դառնալ չի կարող, բայց որ պայքարել է հարկավոր՝ միանշանակ է:
 
Արմինե Գրիգորյան
 
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future