Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ների արգելափակումը վերականգնվել է
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական ընդդիմադիր «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» լրատվամիջոցների կայքերի արգելափակումը նոյեմբերի 29-ի առավոտյան շարունակվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Կայքերի արգելափակումը սկսվել էր նոյեմբերի 28-ի երեկոյան, սակայն ավելի ուշ այն հանվել էր: Այդուհանդերձ, նոյեմբերի 29-ի առավոտվանից արգելափակումը վերականգնվել է:
Ադրբեջանի կապի նախարարությունը չի մեկնաբանում կատարվածը:
Ուշագրավ է, որ արգելափակումը գործում է միայն Ադրբեջանի քաղաքացիների համար, իսկ այդ երկրի սահմաններից դուրս լրատվամիջոցների կայքերը հասանելի են:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



