Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


Ֆիյոնը դարձյալ վստահ հաղթանակ տոնեց

INTERNATIONAL NEWS

Եվ այսպես՝ նախկին վարչապետ, ներկա խորհրդարանական Ֆրանսուա Ֆիյոնը, որին այս պահին Եվրոպայի ամենառուսական թեկնածուն են համարում՝ ակնարկելով ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հրաշալի հարաբերությունները, կիրակի օրը վերջնականապես հաղթանակ տարավ նախնական քվեարկությունների ընթացքում: Այսինքն, առաջիկա գարնանը հանրապետական Ֆիյոնը Ֆրանսիայի նախագահի միասնական թեկնածուն կլինի միաժամանակ աջերի ու ցենտրիստների համար, ինչը, եվրոպական քաղաքական էլիտայի տեսանկյունից, ամենևին էլ ուրախալի փաստ չէ՝ հասկանալի՛ պատճառներով:

Բայց դա Ֆիյոնին առանձնապես չի վշտացնում: Նա շատ հանգիստ պարզաբանեց, թե նախ՝ այդքան թմբկահարվող Պուտին–Ֆիյոն հարաբերությունները ժամանակին վարչապետական–գործընկերային նորմալ հարաբերություններ են եղել ընդամենը, և հետո՝ Ֆրանսիան ի՛նքը պիտի ընտրի իր նախագահին, ելնելով թեկնածուների խարիզմայից և առաջարկվող ծրագրերից: Իսկ առաջարկվում են, ինչպես միշտ, բարեփոխումներ: Ընդ որում՝ ամենուր. սոցիալական ոլորտից մինչև ֆինանսական կառավարում: Եվ, հավանաբար, սոցիալիստ Օլանդի գործունեությունից դժգոհ աջերը Ֆիյոնին ընտրեցին միայն այն պատճառով, որ ի տարբերություն ավելի կոնսերվատիվ Ժյուպպեի՝ առավել հակված է բարեփոխումների, բոլոր առումներով հարձակողական է և, այսպես ասած, ամենաբրուտալը թեկնածուներից:

Ֆիյոնն, օրինակ, խոստանում է իր երկրի շահերն ավելի բարձր ձայնով ներկայացնել Բրյուսելում, ավելի լրջմիտ լինել միգրացիոն քաղաքականության հարցում, առաջիկա մի քանի տարում 6,5 մլն հաշվվող պետական ապարատը կրճատել 500000–ով, եղածների ծախսերն էլ նվազեցնել՝ ազատ միջոցները ավելի արդյունավետ գործածելով: Արդեն 2017–ին խոստանում է անցնել շաբաթական 39–ժամյա աշխատանքային ռեժիմի, 20%–ով ավելացնել երկրի ՀՆԱ–ն և 110 մլն եվրոյով նվազեցնել երկրի պետական պարտքը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ Ֆիյոնը հայտարարում է, թե անհրաժեշտ է վախենալ չգործելուց, ոչ թե, իբր, անցանկալի անձանց հետ դիալոգից: Օրինակ, նա Սիրիայի նախագահ Ասադին ավելի մեծ չարիք չի երևակայում, քան Իսլամական պետությանը և վերջինիս ոչնչացնելու համար պատրաստ է Ասադի հետ երկխոսության գնալ: Կամ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չի պատկերացնում առանց Ռուսաստանի և այդ նպատակով դարձյա՛լ պատրաստ է ամենասերտ կերպով համագործակցել Պուտինի հետ: Ավելին, Ֆիյոնը կործանարար է որակում Օլանդի քաղաքականությունը, որն ամերիկյան սերտ գործընկերությունը շփոթել է ամեն բանում նրան ենթարկվելու և Ռուսաստանին տեսակ–տեսակ պատժամիջոցներով ավելի կատաղեցնելու հետ: Դե իսկ Ղրիմի անեքսիան էլ նույնքան անթույլատրելի է համարում, որքան Պորոշենկոյի՝ Մինսկի համաձայնագրին չհետևելն ու Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու նպատակով կազմակերպվելիք հանրաքվեի չկայացումը: Կամ, Կոսովոյի անկախությունը, որ պակաս անեքսիա չէր նրա տեսանկյունից: Պարզապես՝ միջազգային համախմբմամբ էր իրականացված…

Ֆիյոնն, ի դեպ, համոզված կաթոլիկ է: Այսպես կոչված՝ մաքուր ֆրանսիացի, որը համարում է, թե Ֆրանսիա եկած միգրանտները նույնպես պարտավոր են իրենց գույնն ավելացնելով հանդերձ՝ ֆրանսիացի դառնալ: Ընտանեկան պահպանողական արժեքների կրող է և անչափ բարձր է գնահատում այն ամենը, ինչն ընդունված է կոչել ֆրանսիական: Արվեստից մինչև խոհանոց: Չորս որդիների և դստեր հայր է, տասնամյակներ շարունակ ապրում է Սարտ արվարձանի խստաշունչ և հին առանձնատանը: Պաշտում է մեքենաներն ու դրա հետ կապված ցանկացած բան: Շարժիչ հավաքելուց մինչև Ֆորմուլա–1: Բայց թե այդ կիրքը ուր կհասցնի Ֆրանսիան՝ այն կառավարելու ընթացքում, դեռ անորոշ է: Դրա համար Ֆիյոնը նախ պիտի հաջորդ տարի Ֆրանսիայի նախագահը դառնա:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia