Չեմպիոնների լիգա. Ագուերոն բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ խաղը
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղին, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Արգենտինայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Քրիսթալ Փելասի» դեմ Պրեմյեր լիգայի նախորդ տուրի խաղում: «Մանչեսթեր Սիթիի» կազմում խաղադաշտ դուրս գալուն պատրաստ են վնասվածքից ապաքինված Դավիդ Սիլվան ու Ռահիմ Ստերլինգը:
«Մանչեսթեր Սիթի» - «Յուվենտուս» խաղը կկայանա սեպտեմբերի 15-ին Անգլիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



