Լիտվայի նախագահը հավանություն է տվել կառավարության կազմին
INTERNATIONAL NEWSԼիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հավանություն է տվել վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի առաջարկած կառավարության կազմին։ «Կառավարության ձեւավորումն ավարտված է։ Ես հռչակագիր եմ ստորագրել կառավարության կազմի հաստատման մասին»,– ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ—ը։
Նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանը, որը պետք է հաստատի կառավարության լիազորություններն ու նրա ծրագիրը, կանի դա օպերատիվ կերպով։
Նոր կառավարությունում, որը հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորել է իշխող մեծամասնություն, 12 մանդատ ունի հաղթած «Լիտվայի գյուղացիների եւ կանաչների միությունը», 3 մանդատ էլ ստացել են սոցիալ դեմոկրատները։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



