Իրանի ԱԳ նախարար․Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահը աղետ է ազատատենչ շարժումների համար
INTERNATIONAL NEWSԿուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահը աղետ է ազատատենչ շարժումների համար, մանավանդ Լատինական Ամերիկայում, ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում Կուբայի դեսպանատանը Ֆիդել Կաստրոյի հիշատակին արարողության ժամանակ։ Ֆիդել Կաստրոյի հիշատակի գրքում Զարիֆը ցավակցական գրություն է թողել Կաստրոյի ընտանիքին, Կուբայի ժողովրդին ու կառավարությանը, հայտնում է ԻՐՆԱ-ն։
Արարողության ժամանակ Իրանի արտգործնախարարը նշելով Թեհրանի ու Հավանայի միջեւ ջերմ հարաբերությունները, կոչ է արել առաջ մղել այդ կապերը։ Նա շեշտել է, որ Իրանը միշտ կլինի Կուբայի ժողովրդի ու կառավարության կողքին։ «Աշխարհը չի մոռանա Կաստրոյին, որպես ազատատենչ շարժումների առաջնորդի»,- ասել է նա։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



