Ադրբեջանում նախագահին համացանցում վիրավորելու համար կազատազրկեն 2 տարով
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում քրեական պատասխանատվություն են սահմանել երկրի նախագահին համացանցում վիրավորելու համար: Ինչպես փոխանցում է APA գործակալությունը, համապատասխան օրինագիծն ընդունվել է Միլի մեջլիսի (երկրի օրենսդրական մարմինը) լիագումար նիստի ժամանակ:
«Երկրի ղեկավարի արժանիքներն ու պատիվը անարգելու կամ նվաստացնելու փորձը տեղեկատվական ինտերնետ-տիրույթում կհանգեցնի քրեական պատասխանատվության», - հայտնում է գործակալությունը:
Երկրի Քրեական օրենսգրքում հավելում սահմանելու մասին առաջարկով հանդես է եկել երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը:
Նմանատիպ արարքի համար նախատեսվում է 500-1000 մանաթի չափով տուգանք կամ 2 տարվա ազատազրկում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



