Դատարանների նախագահների խորհուրդը նոր որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
SOCIETY«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել դատավորների ծանրաբեռնվածության խնդրին: Գերհագեցած գրաֆիկ ունենալու հետեւանքով մեկ քաղաքացիական գործը կարող է տարիներով քննվել եւ մարդկանց, ըստ էության, հոգեբանական սթրեսի ենթարկել: Եւ այս խնդիրն այնքան է լրջացել, որ դատավորները սկսել են գրավոր դժգոհություն հայտնել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ է դիմել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Փոլանդյանը եւ հայտնել, որ իրենց հասցեագրված գործերն այնքան շատ են, ինքը չի կարող ապահովել օբյեկտիվ եւ օպերատիվ քննություն: Թերեւս հենց այս դիմումի հետեւանքով է, որ դատարանների նախագահների խորհուրդը որոշել է խնդրին լուծում տալ՝ դատավորների համար քննվող գործերի կոնկրետ քանակ սահմանելով: Այսուհետ ֆիքսված կլինի, թե, օրինակ, քաղաքացիական վեճերի քանակը որքան պետք է լինի, սնանկության գործերի քանակը՝ որքան: Հուսանք՝ որոշումը կմեղմի դատավորների դժգոհությունը եւ կբարձրացնի օբյեկտիվ քննության հնարավորությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



