Զինվորականներ թոշակը հուլիսի 1-ից կբարձրանա 14 տոկոսով
SOCIETY2015թ. հուլիսի 1-ից Հայաստանում զինվորականների թոշակը կբարձրանա 14 տոկոսով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 10-ին կայացած Կառավարության նիստում։
Բազային թոշակը 14 հազարից կդառնա 16 հազար դրամ, իսկ մեկ տարվա փորձի դիմաց՝ 1300 դրամի փոխարեն կվճարվի 1500 դրամ։ Այսպիսով՝ թոշակի անցած զինվորականների միջին կենսաթոշակը կբարձրանա 14 տոկոսով եւ 78 հազար դրամից կդառնա 90 հազար դրամ։
Ծառայություն իրականացնելիս հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայողների նպաստը, հաշմանդամության կարգից կախված, 31.5 հազար դրամից կբարձրանա 36 հազար դրամ, 23.1 հազարից 26 հազար եւ 15.75 հազարից 18 հազար դրամ համապատասխանաբար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



