Հալեպում շուրջ 20 հազար մարդ է լքել իր տունը վերջին 72 ժամում
SOCIETYՀալեպում, որտեղ մարտեր են ընթանում, շուրջ 20 հազար սիրիացիներ են լքել իրենց տները վերջին 72 ժամում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ժնեւի կենտրոնակայանում:
«Ըստ գնահատումների՝ օգոստոսից ի վեր Հալեպում շուրջ 60 հազար մարդ հարկադրված Է եղել լքել իր տունը: Քսան հազարը փախել Է վերջին 72 ժամում»,- նշված Է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Ընդգծվում Է, որ Հալեպի արեւմտյան մասում ակտիվ մարտերի շրջաններից հեռացել Է ավելի քան 40 հազար մարդ, իսկ քաղաքի արեւելքում «ինտենսիվ գրոհները» հանգեցրել են այն բանին, որ «քսան հազար մարդ, հաղորդումների համաձայն՝ փախել Է տարբեր ուղղություններով՝ փնտրելով անվտանգություն»:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



