Կոլումբիայի Սենատը հավանություն տվեց FARC-ի հետ հաշտության նոր պայմանագրին
INTERNATIONAL NEWSԿոլումբիայի Սենատը (վերին պալատը) նոյեմբերի 29-ին միաձայն հավանություն Է տվել Կոլումբիայի կառավարության եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (FARC) ապստամբական խմբավորման միջեւ կնքված հաշտության նոր պայմանագրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սենատը նիստում հավանություն տվեց FARC-ի հետ հաշտության նոր համաձայնագրի օրինականացման առաջարկությանը: Դրա օգտին տրվեց 75 ձայն, դեմ՝ ոչ մեկը»,- ասված Է Twitter-ում խորհրդարանի վերին պալատի պաշտոնական Էջում: Այժմ փաստաթղթին քվեարկություն Է սպասում Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանի ստորին պալատում):
Նոյեմբերի 24-ին Կորումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը եւ FARC-ի ղեկավար Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին Բոգոտայում ստորագրել են կեսդարյա զինված հակամարտության դադարեցման նոր համաձայնագիր: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ առաջին պայմանագիրը մերժվեց հոկտեմբերի 2-ին կայացած հանրաքվի արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



