Սերժ Սարգսյանը Դուշանբեում մասնակցում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
INTERNATIONAL NEWSՏաջիկստանի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
Այն սկսվել է նեղ կազմով բանակցություններով, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմո նը և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նեղ կազմով բանակցություններից հետո նիստը կշարունակեն ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



