Որոնք են ամանորյա ամենահայտնի ֆիլմերն ըստ Forbes-ի (լուսանկարներ)
LIFEForbes ամսագիրը «Միայնակ տանը» ֆիլմը համարել է ամենահայտնին։ Վարկանիշային ցուցակում ընդգրկված են վերջին 25 տարիների ընթացքում բոլոր ֆիլմերը և արդյունքում առաջատար դիրք է զբաղեցնում գլխավոր դերում Մակոլեյ Կալկինի մասնակցությամբ ֆիլմը։ Ռեժիսոր Քրիս Կոլամբուսի ֆիլմը, որը դուրս էր եկել 1990թ, վարձույթում հավաքել է 285,7 մլն դոլար միայն ԱՄՆ տարածքում։ Իսկ ամբողջ աշխարհում եկամուտը կազմել է 476,68 մլն դոլար։
Ամանորյա ամենահայտնի ֆիլմերի ցանկի երկրորդ տեղում հայտնվել է «Ինչպես է Գրինչը գողանում Սուրբ ծնունդը»՝ Ջիմ Կերրի մասնակցությամբ, որը հավաքել է 250 մլն դոլար և «Բևեռային ճեպընթացը», որը հավաքել էր 183,37 մլն դոլար եկամուտ։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



