Ձայնասկավառակ թողարկելը շահութաբեր չի համարվում, բայց երգչի համար դա անձնագրի նման մի բան է. Գևորգ Մարտիրոսյան
LIFELife.panorama.am-ին երգիչ Գևորգ Մարտիրոսյանը պատմել է վերջին ամիսների լռության մասին: Պարզվում է, որ երգիչը ոչ թե դիտավորյալ, այլ հանգամանքների բերումով է հարաբերական դադարի մեջ:
«Վերջին ամիսներին միայն հեռուստադիտողի, հանդիսատեսի համար եմ լուռ, քանի որ իրականում աշխատում եմ, սակայն ոչ տեսանելի` տեսահոլովակներ չնկարահանելու պատճառով: Իսկ դա պայմանավորված էր նրանով, որ պլանավորել էի մինչ տարեվերջ թողարկել ձայնասկավառակս, որը ցավոք չստացվեց, կարծում եմ` 2017-ի սկզբին կհաջողվի իմ հանդիսատեսին ներկայացնել սպասված ձայնասկավառակս»,- պատմեց Գևորգը:
Մեր նկատառմանը, թե շատ երգիչներ համացանցի դարաշրջանում ոչ շահութաբեր են համարում ձայնասկավառակի թողարկումը, երգիչը ընդգծեց. «Իհարկե, եթե զուտ շահույթի մասին խոսենք, ինչ խոսք, այսօր ձայնասկավառակ թողարկելը շահութաբեր չի համարվում, սակայն երգչի համար դա անձնագրի նման մի բան է: Կարծում եմ` յուրաքանչյուր երգիչ պարբերաբար պետք է ձայնասկավառակ թողարկի առաջին հերթին իր համար, անիմաստ է դրա միջոցով մտածել փող աշխատելու մասին»:
2017-ի սկզբին Գևորգ Մարտիրոսյանը կշարունակի նախկին ակտիվությամբ նոր երգեր ու տեսահոլովակներ թողարկել, թեև իր խոսքով` մինչ Ամանոր սպասված ձայնասկավառակում տեղ գտած երգերից ևս կթողարկի:
Անդրադառնալով դերասանական կարիերային, Գևորգը հավելեց. «Ինձ շատ հաճելի էր որպես դերասան ներկայանալը, սակայն հիմա ուզում եմ շեշտն ավելի շատ երգի վրա դնել: Ինչ խոսք` հետաքրքիր առաջարկները գուցեև չմերժեմ, դա ավելի շատ կախված կլինի նրանից, թե որքանով կկարողանամ ժամանակ տրամադրել երգին ու դերասանությանը միաժամանակ: Սկզբունք ունեմ, եթե պետք է տվյալ գործով զբաղվեմ, ուրեմն պետք է անեմ լավագույն կերպով, այլապես կհրաժարվեմ: Եթե այդ երկու ոլորտները իրար պետք է խանգարեն, ուրեմն ավելի լավ կլինի մի գործով միայն զբաղվեմ, իսկ այդ ընտրության մեջ, ինձ համար, միանշանակ, երգն է հաղթում»:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



