Կրեմլում սպասելու են Թուրքիայի պարզաբանումներին Սիրիայի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունից հետո
INTERNATIONAL NEWSԿրեմլում պարզաբանումների են սպասում Թուրքիայի իշխանություններից այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության կապակցությամբ, թե Սիրիայում թուրքական ռազմական գործողության նպատակը դրա նախագահ Բաշար Ասադի տապալումն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հայտարարությունն իրոք նորություն դարձավ, դա շատ լուրջ հայտարարություն Է, որն ընդհանուր առմամբ չի ներդաշնակում նախորդների հետ, եւ հայտարարություն, որը չի ներդաշնակում իրադրության՝ մեր ըմբռնման հետ»,- լրագրողներին ասել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մեք, անշուշտ, հուսով ենք, որ մոտ ժամանակներս այդ մասին ինչ-որ պարզաբանումներ կստացվեն մեր թուրք գործընկերներից»,- ասել Է Պեսկովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



