Մարադոնա. Բլատերը գող է, իսկ Պլատինին՝ խաբեբա
SPORTԱրգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացող Յոզեֆ Բլատերին ու ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիին: Մարադոնային դուր չի գալիս, որ հրաժարական տալուց հետո Բլատերը չի ցանկանում զրուցել լրագրողների հետ:
«Բլատերը մեկուսացվել է աշխարհից, իսկ դա նշանակում է, որ նա գող է: Ինչ վերաբերում է Պլատինիին, ապա նա էլ խաբեբա է: Բլատերը նրան սովորեցրել է ստել»,- Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարադոնան հաստատել էր, որ առաջադրվելու է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, որում հաղթելու գլխավոր ֆավորիտը Պլատինին է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



