Վիկտոր Դալլաքյանը բնակելի շենք ունի
ECONOMICSՆախագահի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը պաշտոնը դադարեցնելու կապակցությամբ իր 2016 թ. հայտարարագիրն է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Ըստ այդ հայտարարագրի՝ մեկ ամիս առաջ իր պաշտոնից հրաժարված Դալլաքյանը երկու բնակարանի և մեկ բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատեր է:
Հատկանշական է, որ սրանից 4 տարի առաջ, երբ Դալլաքյանը ներկայացրել էր իր պատգամավորի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, նա հայտարարագրել էր ընդամենը մեկ բնակարան:
Դալլաքյանը այս տարվա հայտարարագրում նշել է նաև «VOLKSWAGEN PASSAT 1.6TD» մակնիշի մեկ ավտոմեքենա ունենալու մասին: Իսկ նրա դրամական միջոցներն էլ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են ընդամենը 2 միլիոն դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



