Ադրբեջանում շուրջ 3500 բժիշկներ գործազուրկ կմնան
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում պետական գույքի մասնավորեցման գործընթացի մեջ ընդգրկված են նաեւ պետական հիվանդանոցները:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի փորձագիտական շրջանակների հաղորդմամբ` այս սեփականաշնորհումների արդյունքում շուրջ 3500 բժիշկներ կդառնան գործազուրկ:
Նավթի էժանացման եւ մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանը հայտնվել է խորը ճգնաժամին իրավիճակում, բյուջեի ծախսերը նվազեցնելու նպատակով լուծարվում եւ մասնավորեցվում են մեծ թվով պետական հիմնարկներ եւ հաստատություններ:
Իլհամ Ալիեւը երկիրը խորը ճգնաժամից փրկելու հույսով համատարած կերպով երկրի պետական հաստատությունները մասնավորին վաճառելու լայնածավալ գործընթացը սկսել է դեռ տարեսկզբից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



