Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


«Յանդեքս» ընկերությունը ներկայացրել է Երևանի համայնապատկերները

SOCIETY

Այսօրվանից «Յանդեքս. Քարտեզներ»-ի վրա հայտնվել են Երևանի փողոցների առաջին համայնապատկերները, որոնց օգնությամբ կարելի է վիրտուալ կերպով զբոսնել քաղաքի տարբեր հատվածներում:  Անհրաժեշտ է բացել yandex.ru/maps հղումը և սեղմել էկրանի ներքևի ձախ անկյունում գտնվող հեռադիտակի վրա:  Ծրագրի շնորհանդեսին «Յանդեքս. Քարտեզներ»-ի գեոտեղեկատվական խմբի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի համայնապատկերներն ընդգրկում են քաղաքի և  նրա շրջակայքի ավելի քան 450 կիլոմետր փողոցներ և նրբանցքներ: Նա տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին հատուկ ֆոտոսարքավորումներով հագեցած մեքենան շրջել է Երևանում, ինչպես նաև Էջմիածնում և Գառնիում:  Նկարահանումներն արվել են հիմնականում մեքեայի միջից,  լուսանկարիչները քայլել են այն վայրերում, որտեղ արգելված է անցնել մեքենայով:  Համայնապատկերներն ամբողջական տեսքի բերելու համար արվել է 48 հազար լուսանկար, որից ստացվել է 12 հազար 3600 պատկերներ:

«Նկարահանումները տևել են մոտ մեկ շաբաթ:  Եղանակը շատ լավ էր, այդ պատճառով  արագ ավարտեցինք մեր աշխատանքը»,- ասաց Ն. Կալաշնիկովը:

Հարավային Կովկասում Երևանն  առաջին քաղաքն է, որ ունի իր համայնապատկերը yandex.ru/maps-ում: «Երևանն ընտրվել է ի  շնորհիվ YandexTaxi-ի: Ծառայությունը հաջողությունների է հասել: Իրենց պատվերով ենք արել այս ծրագիրը, որպեսզի ունենան քաղաքի ճշգրիտ ու լիարժեք քարտեզը, ինչի շնորհիվ տաքսիի վարորդները կկարողանան ավելի արագ հասնել պատվիրատուներին»,- ասաց «Յանդեքս. Քարտեզներ»-ի գեոտեղեկատվական խմբի ղեկավարը:

Ն. Կալաշնիկովն ընդգծեց, որ ներկայացված է ոչ միայն Երևանի կենտրոնական փողոցները, այլ նաև ծայրամասերը:  Համայնապատկերների միջոցով կարելի է ուսումնասիրել Երևանի  և նրա արվարձանների տեսարժան վայրերը, հնագույն Էրեբունի ամրոցը, Արարատը՝ նկարված Արին-Բերդ բլրից, իջնել Կասկադի աստիճաններով: Լուսանկարներ են արվել նաև Էջմիածնի և Գեղարդի վանական համալիրներում, Զվարթնոց տաճարում, Գառնիի հեթանոսական տաճարում:

Նա նաև նշեց, որ համայնապատկերների միջոցով կարելի է գրավել զբոսաշրջիկիների ուշադրությունը, օգնել նրանց տեղանքում կողմնորոշվելու հարցում. նրանք կրող են ուսումնասիրել փողոցները, հրապարակները, մուտքերը դեպի մետրո կամ «Զվարթնոց» օդանավակայան, ցանացած մարդ կարող է քարտեզի օգնությամբ հեշտությամբ գտնել այն վայրը, տեսնել, ինչպիսի տեսք ունի այն վայրը, ուր ցանկանում է գնալ, ուսումնասիրել այն տարածքները, որտեղ հազվադեպ է լինում:

Ն. Կալաշնիկովի խոսքով՝ համայնապատկերների վրա կան մանրամասներ, որոնք անհնար է տեսնել արբայնակային պատկերների վրա, օրինակ՝ շենքերի համարները, փողոցների անունները, ճանապարհային նշաններն ու գծանշումները:  Նա նշեց, որ համայնապատկերները պարբերաբար թարմացվելու են:

Աշխատանքների ընթացքում «Yandex. Քարտեզներ»-ի նկարահանող խումբը և անձամբ Նիկոլայ Կալաշնիկովը համոզվել են, որ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է. «Աշխարհի տարբեր քաղաքներում ենք աշխատել: Ոչ բոլոր քաղաքներում ենք կարողացել անել նման բնանկարներ: Իսկ աշունն ավելի է գեղեցկացրել Երևանը: Երևանի բոլոր հատվածներն էլ շատ գեղեցիկ են, օրինակ՝ Կասկադը, «Մայր Հայաստան» հուշարձանը, պլանում երևացող Արարատ լեռը: Շատ գեղեցիկ են նաև վարդագույն տուֆից կառուցված շենքերը: Երևանը նաև շատ բարեհամբույր քաղաք է,  երևանցիները՝  շատ բարեհամբույր մարդիկ:  Նկարահանումներից մեկի ժամանակ մի եկեղեցու մոտ հարսանյանց հանդեսի հանդիպեցինք: Շատ գեղեցիկ էր»:


 



Աղբյուր` Panorama.am
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe