Բրազիլիայում եռօրյա սուգ է՝ կոլումբիական ինքնաթիռի վթարի պատճառով
INTERNATIONAL NEWSԱռնվազն 75 մարդ է զոհվել Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, նրանց թվում՝ բրազիլացի ֆուտբոլիստներ. հաղորդում է «Ռիա նովոստին»: Ընդ որում, ուղևորներից փրկվել են միայն վեցը, նրանց թվում՝ մեկ ուղեկցորդուհի, մեկ լրագրող և բրազիլացի չորս ֆուտբոլիստ:
Բրազիլիայի նախագահը ցավակցել է զոհերի հարազատներին և եռօրյա սուգ հայտարարել երկրում, իսկ ինքնաթիռի սեփականատեր LAMIA–ի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, թե ինքնաթիռը ոչ միայն թռիչքից առաջ է կարգին վիճակում եղել, այլև Բոլիվիայի Սանտա–Կրուզում խնդիրներ չեն երևակվել, որտեղ տրանզիտային կանգառ է ունեցել: Միայն արդեն օդում՝ Կոլումբիայի ճանապարհին են օդաչուները հաղորդել էլեկտրասարքերի խնդիրների մասին, իսկ այնուհետ ինքնաթիռն անհետացել է ռադարից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



