Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ապակայունացումը բացառված չէ
INTERNATIONAL NEWSՀայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը հանգեցնում է ողջ տարածաշրջանի ապակայունացմանը։ Այս մասին Տաջիկստանի մայրաքաղաքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները նեղ շրջանակներում հանդիպում են ունեցել եւ քննարկել մի շարք սուր հարցեր։ Հանդիպումը ավանդաբար բացահայտ վստահելի բնույթ է կրել։
«Ես ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղյակ եմ պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ շեշտադրվելով հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի սպառնալիքը։ Նորից չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, միայն կընդգծեմ, որ իրավիճակի սրմանն ուղղված ադրբեջանական փորձերը միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պարագայում հղի են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»,- ասել է ՀՀ նախագահը։



