Պատանի շախմատիստները միջազգային մրցաշարերում զգալի հաջողություններ ունեցան. Միքայել Անդրեասյան
SOCIETYՀայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը 2016 թվականը հայկական շախմատի համար համարում է բուռն տարի:
«Ընթացիկ տարին հայկական շախմատի, և ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային շախմատի համար, բուռն էր: Այս տարի մեր պատանի շախմատիստները միջազգային մրցաշարերում ունեցան զգալի հաջողություններ: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այս տարի մեր մեդալներն ավելի շատ են, քանի որ պատանիները հաջող հանդես եկան Եվրոպայի և աշխարհի առաջնություններում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միքայել Անդրեասյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիան սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել պատանի շախմատիստներին, ովքեր «վաղն» արդեն կհամալրեն երկրի հավաքականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



