Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետական բյուջեի ծախսային մասում մի շարք ծրագրերի գծով կկատարվեն ավելացումներ և նվազեցումներ

ECONOMICS

 Ազգային ժողովում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի  նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները` բյուջ եի նախագծի լրացուցիչ եկամուտների և ծախսերի զուտ ծավալները առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար, 97 և 84.3 մլրդ դրամ:

«Ներկայացված առաջարկությունների քննարկման արդյունքում պարզվել է, որ առանձին առաջարկությունների գծով նախագծում արդեն իսկ նախատեսված են համապատասխան միջոցներ, հարցադրումների մեծ մասին տրվել են պարզաբանումներ: Փոխարժեքի փոփոխության գործոնով պայմանավորված՝ եկամուտների գծով առաջարկվում է պակասեցնել այլ եկամուտները` շուրջ 11.3 մլն դրամով, պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը պակասեցնել  շուրջ 77.1 մլն դրամով: Արդյունքում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակում առաջարկվում է եկամուտները կրճատե լ շուրջ 88.4  մլն դրամով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ եկամուտների պակասեցվող գումարի չափով առաջարկվում է պակասեցնել նաև ծախսերի ծավալը:

Դրա հետ մեկտեղ նախարարը նշեց, որ ծախսային մասում առաջարկվում է մի շարք ծրագրերի գծով կատարել ինչպես ավելացումներ, այնպես էլ նվազեցումներ: Մասնավորապես, առաջարկվում է պակասեցնել շուրջ 16.1 մլրդ դրամով հետևյալ ծախսերը` կրթության ծախսերը (աշակերտների թվաքանակի վերահաշվարկի հետ կապված) շուրջ 1.25 մլրդ դրամ, ԱԱՀ-ի հարկի գերավճարի վերադարձի գծով ծախսերը` 13 մլրդ դրամ, այլ կապիտալ ծախսերը` 1.1 մլրդ դրամ, կառավարման ապարատի ԾԻԳ-երի կրճատմամբ` 295.1 մլն դրամ, գազի սակագնի փոփոխությամբ պայմանավորված` 327.4 մլն դրամ: Միաժամանակ, առաջարկվել է շուրջ 16.1 մլրդ դրամի ծախսային ծրագրերի ավելացում` միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերի սպասարկման ծախսերի (տոկոսավճարների) գծով ավելացում` 1.0 մլրդ դրամ, կառավարության պահուստային ֆոնդը՝ 8 մլրդ դրամ, պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի գծով` 1.2 մլրդ դրամ, Աղետի գոտում բնակարանային ապահովում` 0.6 մլրդ դրամ և այլն:

Արամյանն ընդգծեց, որ վերը նշված փոփոխությունների արդյունքում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի ամփոփ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, եկամուտներինը` 1 տրիլիոն 210 մլն դրամ (եկամուտներ/ՀՆԱ - 22.4%), որից հարկային եկամուտներ և տուրքեր՝ 1 տրիլիոն 135 մլրդ դրամ կամ հարկեր/ՀՆԱ – 21.0%, ծախսերինը` 1 տրիլիոն 360 մլրդ դրամ կամ  ծախսեր/ՀՆԱ – 25.2%, դեֆիցիտինը` 150,1 մլրդ դրամ  կամ դեֆիցիտ/ ՀՆԱ - 2.8 %:

Պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի ԱԺ:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards